fbpx

Դավիթ Շահնազարյանը անհավասարակշիռ անձնավորություն է. նրան ԱԱԾ պետ նշանակելը Տեր-Պետրոսյանի ամենավատ նշանակումն էր

 

«Դավիթ  Շահնազարյանին ԱԱԾ նախարար նշանակելը Լևոն Տեր-Պետրոսյանի ամենավատ կադրային քայլերից մեկն է եղել: Սա միայն իմ կարծիքը չէ»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս գնահատականը տվեց ՀՀ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն չի զարմացրել այն հանգամանքը, որ Դավիթ Շահնազարյանն այժմ ՀՀԿ նախընտրական ցուցակում է ընդգրկվել՝ Ս. Աբրահամյանը նշեց. «Դավիթ Շահնազարյանը շատ պատրաստված է, բայց միաժամանակ անհավասարակշիռ, էքսցենտրիկ, ամբիցիոզ, ինքնասիրահարված, միշտ առաջինը լինելու ձգտումով անձնավորություն է: Այդպիսի անձնավորությանը ԱԱԾ, ներքին գործերի նախարար կամ պաշտպանության նախարար երբեք չի կարելի նշանակել:

2000թ-ին մենք միասին առաջին շարքերում էինք՝ բռնապետության դեմ էինք դուրս եկել, նա Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում դատելու համար ստորագրահավաք էր անում, հիմա նրանց խոսափողն է դարձել, ես չեմ պատկերացնում՝ որն է մոտիվացիան:

Տարիներ առաջ Դ. Շահանազարյանը զանգահարել է Սերժ Սարգսյանի ընդունարան, ասել, որ ուզում է անձնական հարցով հանդիպել նախագահի հետ: Նրա խնդրանքով՝ Ս. Սարգսյանը կարգադրել է, և Դ. Շահնազարյանի ու Լ. Տեր-Պետրոսյանի թոռը դիրքերում ծառայելու փոխարեն ծառայել է ՊՆ-ում: Դրանից հետո Դ. Շահնազարյանի հռետորաբանությունը իշխանությունների նկատմամբ կտրուկ փոխվեց… բայց գոնե այդ չափի մեջ մնար»:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://www.1in.am/2472923.html

Be the first to comment on "Դավիթ Շահնազարյանը անհավասարակշիռ անձնավորություն է. նրան ԱԱԾ պետ նշանակելը Տեր-Պետրոսյանի ամենավատ նշանակումն էր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ