fbpx

Հեղինակավոր Al jazeera-ն ֆիլմ է պատրաստում հայկական թավշյա հեղափոխության մասին (լուսանկարներ)

 

Հեղինակավոր Al jazeera-ի նկարահանող խումբը Հայաստանում է, նրանք պատրաստվում են փաստավավերագրական ֆիլմ նկարահանել՝ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների, թավշյա հեղափոխության մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը  հրապարակել է լուսանկարներ՝ Al jazeera-ի նկարահանող խմբի հետ Ա. Հակոբյանի հարցազրույցից:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է հեղափոխության օրերին իր ապրումների, վախերի ու վստահության մասին, որ այս անգամ ժողովրդի պայքարն ավարտվելու է հաղթանակով: Աննա Հակոբյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից հավատացել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին, իսկ հեղափոխության օրերին, հանրահավաքներից մեկի ժամանակ լսելով Նիկոլ Փաշինյանի ելույթը, համոզվել է, որ պահը բեկումնային է և հետադարձի ճանապարհ այլևս չկա:

 

Al Jazeera հեռուստաընկերության նկարահանած վավերագրական ֆիլմը եթեր կհեռարձակվի 2019 թվականի հունվարին:

http://www.armtimes.com/hy/article/150018

Be the first to comment on "Հեղինակավոր Al jazeera-ն ֆիլմ է պատրաստում հայկական թավշյա հեղափոխության մասին (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ