fbpx

Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀԿ-ն յուղ է վառում. Արցախի հարց գոյություն չունի. Լևոն Շիրինյան

 

«Երեկվա բանավեճը պատմական չէր։ Այն պատմական կլիներ, եթե կոնցեպտուալ հարցեր ներկայացվեին, հանրությանը առաջարկվեին քաղաքական պլատֆորմներ ու լուծումներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նրա խոսքով՝ այդ բանավեճը չկայացավ գաղափարական դաշտում, քանի որ յուրաքանչյուրն իր թիրախն ուներ, ոչ քաղաքական հաշիվեր։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Գլխավոր հարցն այն է, որ պետք է առաջարկվեր ճգնաժամի հաղթահարման ճանապարհ։ Այդ իմաստով մենք շահեկան վիճակում ենք և արմատական լուծումներ ենք առաջարկում։ Եթե մենք երկրի ռազմավարական  թիրախը չենք փոխում, տեղաշարժ չենք ապահովում դեպի գիտաարդյունաբերական Հայաստան, ոչ մի հարց չենք լուծի։ Մնացածը, ինչ որ առաջարկվում է, այդ բոլորը տեսել ենք»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով. «Պայքարը ազատական կամ լիբերալ կոնցեպցիայի շրջանակներում պետք է լինի։ Մենք, «Լուսավոր Հայաստանը» լիբերալներ ենք, մենք չափավոր ազատականներ ենք։ Եվ ուզում եմ արձանագրել՝ ով ընդունում է, որ ինքը ազատական է, ապա ԼԳԲՏ-ն չի կարող չընդունել։ Համաշխարհային ազատական իշխանությունը դա կպարտադրի»,- ասաց Շիրինյանը։

Նա, անդրադառնալով Արցախի հարցի վերջին օրերի շահարկումներին, ասաց, որ ամեն ինչ արվում է ցածր մակարդակում, ոխակալության ու վերժխնդրության մթնոլորտում, քանի որ ՀՀԿ-ն չի կարողանում հաշտվել, որ երկրում հեղափոխություն է եղել. «Արցախի հարցը այն տեսքով, ինչպիսին ծնվել ու եղել է 90-ական թվականներին, այլևս չկա։ Այդ հարցը լուծված է։ Այդ հարցը լուծել են Հայաստանի ու Արցախի բանակը, հայ ժողովուրդը։ Արցախի հարցը ամենասպեկուլյատիվ հարցն է, որի վրա ձեռք են տաքացնում ոչ միայն ՀՀԿ-ականները, որոնք արդեն յուղ են վառում՝ անընդհատ շահարկելով այդ հարցը։ Այդ հարցը գոյություն չունի։ Հարցը գոյություն ունի այնքանով, որ դա պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում։ Դրա համար էլ ես կոչ էի արել այս քարոզարշավին չխոսել Արցախի հարցից այս տեսքով»,- նկատեց Շիրինյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

https://www.1in.am/2472667.html

Be the first to comment on "Արցախի խնդրի վերաբերյալ ՀՀԿ-ն յուղ է վառում. Արցախի հարց գոյություն չունի. Լևոն Շիրինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ