fbpx

Դուք քայլող լեգենդ եք. Վարչապետը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի  ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Մեծարգո Ջիվան Գասպարյան,
Սիրելի Վարպետ,

         Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։

90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»

Դուք քայլող լեգենդ եք. Վարչապետը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Be the first to comment on "Դուք քայլող լեգենդ եք. Վարչապետը շնորհավորել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ