fbpx

Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած այցելությունը մեծ հույսեր է արթնացրել կովկասյան այդ փոքրիկ երկրում․ Le Figaro-ի անդրադարձը Հայաստանին

 

Ուրբաթ երեկոյան ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած այցելությունը մեծ հույսեր է արթնացրել կովկասյան այդ փոքրիկ երկրում։ Հայաստանի կառավարությունը, օգտվելով առիթից, գործարար ֆորում է կազմակերպել, որին, սպասվում է, որ կմասնակցեն ընկերության 350 ֆրանսախոս ղեկավարներ՝ գրում է Le Figaro-ն։ «Հայաստանը 7,5% տնտեսական աճի ցուցանիշ ունի, սակայն այն ահամաչափ է բաշխված։

Տնտեսական աճից օգտվում են միայն Հայաստանի մի քանի խոշոր ընկերություններ։ Le Figaro-ն մեջբերել է․ «Մայիսի 20-ից սկսած՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրել էր մի քանի օլիգարխների՝ բացատրելու համար, թե ինչպես է ինքը այսուհետ կառավարելու երկրի տնտեսությունը։ Հստակ ասել էր, որ վերջ է տրվելու մենաշնորհին և օրենքը շրջանցող լիազորություններին։

Հայաստանը դեռ վերջնականապես չի կանգնել տնտեսական հեղափոխության ռելսերի վրա։ Նախկին իշխանությունից դեռ մնացել է խորհրդարանը, որի անդամ են նաև որոշ օլիգարխներ, ովքեր սպառնում են փակել իրենց ձեռնարկությունները։ Le Figaro -ն գրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի  նորընտիր վարչապետին աջակցում է ժողովրդի մեծամասնությունը, այնուամենայնիվ  Փաշինյանն ու իր թիմը գործնականորեն չեն կարող օրենքներ ընդունել, քանի որ խորհրդարանը դեռ գտնվում է նախկին իշխանությունների ձեռքերում։

Սակայն այստեղ «ռուս մեծ եղբայրը» հասկացրել է, որ տեղին չէ սահմանադրության տեքստը շրջանցելը, ինչպես նաև լուծարել խորհրդարանը։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը, թեպետ չի վայելում ժողովրդի աջակցությունը, հրաժարվում է արտահերթ ընտրություններից։ Նրանք ցանկանում են հնարավորինս հետաձգել այդ ընտրությունները՝ հույս ունենալով, որ ժամանակի հետ կթուլանա ժողովրդի՝ Փաշինյանին ցուցաբերած աջակցությունը։

Подробнее: https://shabat.am/am/article/193060/Emanuel-Makroni—Hayastan-katarats-aycelutyuny

https://shabat.am/am/article/193060/Emanuel-Makroni—Hayastan-katarats-aycelutyuny

Be the first to comment on "Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած այցելությունը մեծ հույսեր է արթնացրել կովկասյան այդ փոքրիկ երկրում․ Le Figaro-ի անդրադարձը Հայաստանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ