fbpx

Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)

 

Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Արայիկ Խանդոյանի ընտանիքին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցությունը զայրացրել է ազատամարտիկի ընկերներին, գրում է «Հրապարակը»

 

Մանախը՝ Արթուր Այվազյանը, որը կալանավայրում անցկացրած 14 տարիների ընթացքում աչքի է ընկել իր իրավունքների պաշտպանությամբ, դատավորների և դատախազների դեմ պայքարով, մեկնաբանում է․ «Արայիկի ընտանիքը չի կորուստ ունեցել, ամբողջ հայ ազգն է կորուստ ունեցել։ Ամբողջ հայ ազգին եմ ցավակցում։ Էդ տղան 19 տարեկանից իր կյանքը հայրենիքի համար դրած, էս «անտերուդուս» վիճակին, իր առողջությունը թողեց սահմաններին ու բերդերում, հիմա դուք ի՞նչ եք անում։ Եթե էդքան հարգում եք հերոսներին, ինչո՞ւ են մինչև հիմա նրան քաշքշողների պագոնները ուսներին։ Ես գիտեմ՝ ինչ ա նշանակում, երբ որ զինվորականին «միլիցեն» քացով խփում ա։ Գիտե՞ս, էդ վիրավորանքը մարդու ներսից ո՞նց ա ուտում։ Ազգի հերոս տղուն Հայաստանի դատարանում միլիցեքը քացիներով ծեծում են, բա էդ հոգեբանական պա՞հը։ Մենակ ֆիզիկականն են նայում՝ կոտրվածք չունի, էս չունի, էն չունի, բա հոգեբանակա՞նը։ Գիտե՞ս, մարդուն քաղցկեղի պես քայքայում է։ Էդ ծեծողներին ոչ մի մեղադրանք չկա։ Սա բարոյականության հարց է, եթե բարոյականություն լինի, քրեական գործ կհարուցեն, կպատժեն բոլորին։ Գոնե էդ ձևով էս մարդու հարգանքի տուրքը կմատուցեն, գոնե էդ մարդն էն աշխարհում հասկանա, որ իր համար մի բան արվել է», — ասում է Արթուր Այվազյանը։

 

Նա պատմում է, որ Արայիկ Խանդոյանը չէր կարողանում մոռանալ դատարանում տեղի ունեցած միջադեպը, որը, ըստ Այվազյանի, կարող էր խորացնել նրա սրտի հիվանդությունը։ «Ինքը շատ էր նեղված, որ իրան հարազատների մոտ քաշքշել էին։ Սիրտը տրաքում էր, ասում էր՝ արա, դե սրանց էլ են ասել, որ անեն։ Էդ ներքին մտածմունքը ներսից քայքայեց։ Դատարաններում, բաներում, դուխով էր, բայց էդ դատարանի դեպքը իրա վրա շատ էր ազդել»։

Մանախը վստահեցնում է, որ տեղյակ չի եղել, որ Խանդոյանն ու ընկերները գնալու են ՊՊԾ գունդ գրավելու, երբ հարցրել է, թե ինչու իրեն էլ չի ներգրավել ՊՊԾ գնդի գրավման «գործողությանը», Խանդոյանը ասել է․ «Ասում ա, էդքան նստել, դուրս ես եկել, ո՞նց քեզ տանեի, բա որ մի բան լիներ, ես ինչ իմանայի, ի՞նչ ա լինելու, ու դու էլի գնայիր նստեի՞ր»։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

http://operativ.am/?p=294296&l=am

Be the first to comment on "Մի դրվագ «Միայնակ Գայլի» վերջին օրերից (բացառիկ տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ