fbpx

Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց, որ ունի արտաքին աշխարհի հետ աշխատելու խարիզմա

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը մեծապես տարբերվում է նախորդներից. այստեղ մեծ դեր է խաղում ինքը՝ Մակրոնը, որպես շտուրման, որն իր հետևից տանում է ամբողջ Ֆրանկոֆոնիա երևույթը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Մեր զրուցակիցը խոսեց նախ այն մասին, թե աշխարհաքաղաքական առումով ինչ է իրենից ներկայացնում Ֆրանկոֆոնիան Ֆրանսիայի համար. «Մակրոնի այս քաղաքականությունը՝ դը Գոլից հետո, ըստ երևույթին, ամենակարևոր քայլերից մեկն է՝ բարձրացնելու Ֆրանսիայի մակարդակը և ինչ-որ տեղ հակադրվելու ատլանտիզմին»: Անդրադառնալով Մակրոնի «Հեղափոխություն» գրքին՝ Արման Նավասարդյանը նշեց, որ դրանում Մակրոնը Ֆրանսիան չի հակադրում այլ երկրներին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, բայց ֆրանսիական նրբանկատությամբ հասկացնում է, որ իրենք հետ են մնացել ԱՄՆ-ից, և ընդգծում է, որ ֆրանսերենը պետք է գրավի այն տեղը, որ ունեցել է դարեր շարունակ:

Իսկ ի՞նչ է տալիս Ֆրանկոֆոնիան Հայաստանին՝ հարցին Արման Նավասարդյանը պատասխանեց. «Հայաստանի մասնակցությունը այդ գագաթնաժողովին մինչ այժմ կրել է ֆորմալ բնույթ: Իսկ այսօրվա Հայաստանին դա հնարավորություն է տալիս ռեալիզացնելու իր բազմավեկտոր քաղաքականությունը: Հայաստանը շատ ակտիվորեն պետք է սկսի զբաղվել աֆրիկյան քաղաքականության վեկտորով»:

Արտակարգ և լիազոր դեսպանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է իրականացնի հայաստանակենտրոն քաղաքականություն՝ էպիկենտրոնում ունենալով իր վազմավեկտոր քաղաքականությունը. «Այն ճանապարհը, որ ընտրել է Փաշինյանը, կարող է հեշտացնել այդ ճանապարհը: Այսօրվա մեր իշխանությունները ամբողջ աշխարհում առաջացնում են համակրանք, ես կասեի՝ խարիզմա: Այսօր Մակրոնն այնպիսի խոսքեր ասաց Հայաստանի հասցեին, որ ես հուզվեցի, և հպարտ եմ, որ հայ եմ: Պետք է սա կարողանալ շարունակել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.1in.am/2441529.html

Be the first to comment on "Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց, որ ունի արտաքին աշխարհի հետ աշխատելու խարիզմա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ