fbpx

Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»․ Ֆրանսիայի նախագահ

 

Այսօր առավոտյան Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո եղել է նաև ցեղասպանության թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:Նամասնավորապես գրել է․ «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ:

Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»:

Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին: Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»։

Подробнее: https://shabat.am/am/article/193032/Fransiayi-anunic-es-harganqi-turq

https://shabat.am/am/article/193032/Fransiayi-anunic-es-harganqi-turq

Be the first to comment on "Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»․ Ֆրանսիայի նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ