fbpx

ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

 

«Տևական, համակարգված ու թիմային աշխատանքի արդյունքում հաջողվեց ոչ միայն չեզոքացնել ի սկզբանե զեկույցի նախագծում առկա խնդրահարույց ձևակերպումները, որոնք վերաբերում էին ՀՀ-ին ու Արցախին, այլև հասնել նրան, որ ընդունված բանաձևում, ըստ էության, արձանագրվեց, որ վեհաժողովը ողջունում է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը համագործակցելու ԵԽ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների հետ` մշտադիտարկման առարկա դարձնելու մարդու իրավունքների իրավիճակն Արցախում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Բանաձևի քվեարկության արդյունքները առավել քան խոսուն են. բանաձևին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը, կրկին իրեն հակադրելով Վեհաժողովին և սրելով իր մեկուսացվածությունը ԵԽԽՎ-ում»,- գրել է պատգամավորը:

https://armenpress.am/arm/news/950534.html

Be the first to comment on "ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն ադրբեջանական պատվիրակությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ