fbpx

Միայնակ գայլի պաշտպանը չի բացառում, որ ապացույցներ գտնվեն նրան մահվան հասցնելու հետ կապված (տեսանյութ)

 

Ռուսաստանում գտնվող Արայիկ Խանդոյանի մայրը ոչինչ չգիտի որդու մահվան մասին։ Նա Ռուսաստան է մեկնել մյուս որդու մոտ, որը վատառողջ է և խնամքի կարիք ունի: «Զանգեցին Ռիմա մայրիկին, ասացին՝ իբրև թե Արարատն է վատ զգում իրեն, որ շուտ վերադառնա»,- «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Վարուժանը «Սասնա ծռերի» խմբում երկու տարի առաջ Արայիկ Խանդոյանի հետ ՊՊԾ գունդը, իր բառերով, ազատագրածներից մեկն է։ Ըստ նրա, Միայնակ գայլը վերջին երկու տարում բանտային պայմաններում բազմաթիվ բռնությունների է ենթարկվել և նրա առողջությունը քայքայվել է։

«Չմոռանանք, որ Արայիկ Խանդոյանը 19 անգամ վիրավորվել է, բազմաթիվ անգամ կոնտուզիաներ է տարել, վերջին երկու տարվա բանտային կյանքը, դրան գումարած դատարանի նկուղում 15 ոստիկանների դաժան ծեծը գումարտակի հրամանատարի գլխավորությամբ, որն ի դեպ, շարունակում է ծառայել»,- նկատում է Վարուժան Ավետիսյանը։

Նա Արայիկի մահը համեմատում է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի, մահվան հետ։ Երկուսն էլ ըստ նրա նախորդ ռեժիմի զոհն են և հենց Սերժ Սարգսյանի ռեժիմը պետք է պատասխան տա ոչ միայն Արայիկի, այլև հարյուր հազարավոր խեղված ճակատագրերի համար։

«Արայիկը կնեղանար, եթե միայն իր համար պատասխանատվության հարց բարձրացներ որևէ քաղաքացի, և ընդհանրապես դեմ էլ կլիներ, որ միայն իր համար, նա շատ ներողամիտ էր և չէր էլ համաձայնվի, որ միայն իր համար թեկուզ մեկը բարոյական պատասխանատվության ենթարկվի։ Նա պատրաստ էր բոլորին ներել»,-համոզված է Արայիկի ընկերը։

Միայնակ գայլի պաշտպան Արայիկ Պապիկյանը համաձայն է Վարուժան Ավետիսյանի հետ, Հաց բերողի և Խանդոյանի ճակատագիրն ընդհանուր էր, նրանք «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկն են տեսել։

Մանրամասն՝ տեսնայութում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://operativ.am/?p=294182&l=am

Be the first to comment on "Միայնակ գայլի պաշտպանը չի բացառում, որ ապացույցներ գտնվեն նրան մահվան հասցնելու հետ կապված (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ