fbpx

ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները

 

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի  գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները, ով դատապարտվել էր ազատազրկման խարդախության մեղադրանքով:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմերսանտ» թերթը,  նրա հարազատներին մերժել էին դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու հայցը, սակայն պաշտպանական կողմը համապատասխան որոշումը  բողոքարկելով կարողացել է չեղարկել այն:

Այժմ փաստաբանները հուսով են, որ նախաքննական մարմինը կուսումնասիրի Հայրապետյանի թունավորման վարկածը, քանի որ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին  տեղեկացրել էր  եղբորը:

 

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան եղբորը՝ Վլադիմիր Հայրապետյանին, և ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին ու հայտնել, որ իրեն թունավորել են», — ասել է Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսեսյանը:

Նրա խոսքով` Հայրապետյանն ասել էր, որ երկար չի ապրի և հորդորել էր իրեն հուղարկավորել առանց դատաբժշկական փորձաքննության։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկները արձանագրել էին, որ Հայրապետյանի մահը սրտային անբավարարության հետևանք է եղել:

Լևոն Հայրապետյանը մահացել էր քրեակատարողական հիմնարկում 2017 թվականի հոկտեմբերի 18-ին:

https://armenpress.am/arm/news/950441.html

Be the first to comment on "ՌԴ քննչական կոմիտեն կրկին կուսումնասիրի Լեւոն Հայրապետյանի մահվան հանգամանքները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ