fbpx

Ինչու է Փաշինյանը Լենա Նազարյանին շտապ գործուղել Փարիզ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները և օրենքները։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին։

Այնտեղ է նաև «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը։ Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

https://www.1in.am/2440625.html

Be the first to comment on "Ինչու է Փաշինյանը Լենա Նազարյանին շտապ գործուղել Փարիզ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ