fbpx

Ինչո՞ւ ԱԺ պատգամավորները որոշեցին ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը

 

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Թե ինչո՞ւ որոշեցին գնալ այդ քայլին Հայաստանի քրդական համայնքի ղեկավար,  ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը Shabat.am-հետ զրույցում ասաց. «Մենք, որպես ազգային փոքրամասնություն ելնելով մեր ժողովրդի շահերից, որոշեցինք կանգնել ժողովրդի իշխանության կողքին: Բնական է ամեն մի խմբակցություն կուզենար, որ իր պատգամավորները լինեն իրենց շարքերում, բայց իրադարձություններ են փոխվել:

Մի շարք հանրապետական կուսակցության պատգամավորներ դուրս են եկել խմբակցությունից և գործում են առաձին՝ իրենց մտքի, իրենց խղճի թելադրանքով»: Նույն հարցին պատասխանեց նաև ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը. «Մայիսի 8-ին ես քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին արդեն  հայտնել եմ իմ դիրքորուշումը:

Հենց այդ օրվանից գրեթե ամեն օր իմ խոսքում ասել եմ,  որ արտահերթ ընտրությունները անհրաժեշտ են, իմ այս դիրքորոշման պատճառով կոնֆլիտ եմ ունեցել խմբակցության հետ և մայիսի 29-ին հեռացել եմ խմբակցությունից: Իմ երեկվա ստորագրությունը նախորդ ամիսների քաղաքական իմ դիրքորոշման արդյունք էր: Երեկա ստորագրությունից հետո ես իմ նախկին գործընկերների հետ չեմ շփվել և այս թեման չեմ քննարկել»:

Подробнее: https://shabat.am/am/article/192929/Incho-u—AJH-patgamavornery-oroshecin

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://shabat.am/am/article/192929/Incho-u—AJH-patgamavornery-oroshecin

Be the first to comment on "Ինչո՞ւ ԱԺ պատգամավորները որոշեցին ստորագրել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ