fbpx

Նոր զոհեր քրեաօլիգարխիկ համակարգում. հերթում են Լֆիկ Սամոն և Թոխմախի Մհերը

 

Թերթի տվյալներով` նրանց գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու։

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը նոր զոհեր է տալու»: Թերթի տեղեկություններով՝ հերթում են Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն և Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Նրանց գործած ծանր հանցագործությունները հովանավորել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

 

«Այս գործերով առաջիկայում «օրենքով գողերն» ու քրեական հեղինակությունները մեծ հաշվեհարդար են տեսնելու, և եթե նախկինում այդ գործերը Սերժ Սարգսյանն անձամբ իր հովանավորությամբ էր լուծում, այսուհետ նա ոչ մի կերպ չի խառնվում։ Արդյունքում ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից, ու սկսել են կրակել օրինական զենքերը»,–գրում է թերթը։

 

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ հետախուզում է հայտարարել գործարար Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկի) նկատմամբ։

http://hing.am/nor-zoher-khreaoligarxik-hamakargum-herthum-en-lfik-samon-ev-thoxmaxi-mhereh-zhamanak/

Be the first to comment on "Նոր զոհեր քրեաօլիգարխիկ համակարգում. հերթում են Լֆիկ Սամոն և Թոխմախի Մհերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ