fbpx

Ո՞ւմ երգն էր հնչում մեծ շանսոնիեյի հրաժեշտի արարողության ժամանակ

 

Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի  անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված  երգ է:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ:

Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող ազգերի երաժշտությունը՝ ջազի վերածելով նրանց ազգային երաժշտական ավանդույթները: Ֆրանսիայում գործող խումբը, մեծ ճանաչում ունենալով Ֆրանսիայում, նաև բազմաթիվ վայրերում է հանդես եկել, այդ թվում՝ Մոսկվայում, Ստամբուլում, Լոս Անջելեսում, Բեռլինում, Լոնդոնում, Գազայում և այլուր:

Խումբը հիմնվել է 1972-ին.  երաժիշտները ոչ միայն ալբոմներ են թողարկել և համերգներ ունեցել, այլև հասցրել են հանդես գալ ֆրանսիացի աստղերի հետ: Շառլ Ազնավուրը ևս խմբի հետ համատեղ երգել է Bratsch-ի երգերը:

Դեն Ղարիբյանի կատարմամբ հնչող «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան. հայկական վալս» երգը խմբի միակ հայերեն կատարումը չէ:

Ֆրանսիացիներից և մեկ հայից կազմված խումբն իր ալբոմներում այլ հայկական երգեր նույնպես ընդգրկել է, որոնցից են «Նուբար», «Ո՜վ, սիրո՜ւն, սիրո՜ւն», «Նա մի նազ ունի» և այլն, գրում է arevelk.am-ը:

Ո՞ւմ երգն էր հնչում մեծ շանսոնիեյի հրաժեշտի արարողության ժամանակ

Be the first to comment on "Ո՞ւմ երգն էր հնչում մեծ շանսոնիեյի հրաժեշտի արարողության ժամանակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ