fbpx

Կարեն Կարապետյանը դադարեցրել է շփումը ՀՀԿ-ականների հետ

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ազգային ժողովում գումարված արտահերթ նիստին, ի թիվս այլ ՀՀԿ-ական պատգամավորների, չի մասնակցել նաեւ Կարեն Կարապետյանը:

Եվ եթե մյուս պատգամավորների բացակայելու պատճառները մեծամասամբ տեխնիկական են եղել, ապա վերջինս չի մասնակցել քաղաքական նկատառումներից ելնելով: Ընդ որում, Կարեն Կարապետյանն արդեն երկար ժամանակ է, ինչ չի մասնակցում Ազգային ժողովի նիստերին, անգամ լինելով Գործադիր մարմնի անդամ` չի մասնակցում նաեւ այդ նիստերին եւ շփում չունի կուսակիցների հետ:

Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՀՀԿ-ականները մայիսի 1-ին խոչընդոտեցին եւ միայն մայիսի 8-ին ընտրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ Կարեն Կարապետյանը մեղադրել էր նրանց` ասելով, թե եթե այդպես պետք է անեին, ապա պետք էր ի սկզբանե անել եւ մարդկանց զայրույթը չառաջացնել: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը` Yelaket.am

https://yelaket.am/?p=43650&l=am

Be the first to comment on "Կարեն Կարապետյանը դադարեցրել է շփումը ՀՀԿ-ականների հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ