fbpx

Վրաստանի նախագահի թեկնածուն պատմել է Ազնավուրի և իր մոր ընկերության մասին

 

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի մայրն ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծանոթ են եղել երիտասարդ տարիներին: Այս մասին Զուրաբիշվիլին ասել է Նինոծմինդայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

 

«Ես ծնվել եմ Ֆրանսիայում: Այսօր Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիում, որտեղ ծնվել է Շառլ Ազնավուրի հայրը, սգո օր է: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը»,- հանդիպման ժամանակ ասել է Զուրաբիշվիլին:

«30-ական թթ., ինչպես պատմում էր մայրս, այդ ժամանակ նրանք 20 տարեկան էին, նա և դեռևս ոչ հայտնի Ազնավուրը միասին պարել են Փարիզի ջազ ակումբներից մեկում»,- հիշել է նա:

 

Նա ընդգծել է, որ Ազնավուրի հայրը ծնունդով Վրաստանից էր, և մեծն մաեստրոն այդ մասին միշտ հիշում է

https://mamul.am/am/news/134586/%D5%BE%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%AB-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D6%80%D5%AB-%D6%87-%D5%AB%D6%80-%D5%B4%D5%B8%D6%80-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6

Be the first to comment on "Վրաստանի նախագահի թեկնածուն պատմել է Ազնավուրի և իր մոր ընկերության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ