fbpx

«Գարնանը պատրաստ ենք համերաշխ ու միասնական գնալ արտահերթ ընտրությունների»․ Վահրամ Բաղդասարյան

 

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները չեն կարող խոչընդոտել ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մասնագետները պնդում են, որ օրենսդրական այդ նախաձեռնությունը որևէ ձևով չի կարող կանխարգելել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այդ նախաձեռնությունը նրա համար է, որ ավելի ամրապնդվի, որ չի կարելի պատգամավորի բնականոն աշխատանքը խոչընդոտել»,- նշեց Բաղդասարյանը։

Վարչապետի հետ երեկ տեղի ունեցած բանակցություններին անդրադառնալով՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ իրենք առաջարկել են ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել գարնանը, իսկ դեկտեմբերին անցկացնելու հետ կապված քննարկում չեն ունեցել։

«Մենք նախօրոք պայմանավորվածության արդյունքում մեր պատրաստակամությունն ենք հայտնել, որ տրամաբանական ժամկետներում, բոլոր կարգավորումները կատարելուց հետո գարնանը պատրաստ ենք համերաշխ ու միասնական գնալ արտահերթ ընտրությունների՝ միաժամանակ ապահովելով ԱԺ բնականոն աշխատանքը։ Դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

http://www.7or.am/am/news/view/150060/

Be the first to comment on "«Գարնանը պատրաստ ենք համերաշխ ու միասնական գնալ արտահերթ ընտրությունների»․ Վահրամ Բաղդասարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ