fbpx

«Նախկին մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի կոստյումը ԱԺ պատգամավորի մի քանի տարվա աշխատավարձն արժեր». Արմեն Դանիելյան

 

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սոցցանցերում քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի ձեռքի ժամացույցն էր։ Ոմանք այն գնահատում էին շուրջ 50000 դոլար, և նույնիսկ «բացահայտում» նվիրատուի անունը։ Պարզվեց, որ ժամացույցը տեղական արտադրության է՝ 120000 դրամ արժողությամբ։
Իսկ հիմա ըստ էության…
Տարիներ առաջ խնջույքի ժամանակ ԱԺ հանձնաժողովի նախագահներից մեկը պատահաբար «համարձակություն էր» ունեցել կոնյակով բաժակից մի քանի կաթիլ թափել նախկին մաքսային պետական կոմիտեի նախագահ, կոռուպցիայի հետ «բացարձակ կապ չունեցող» Արմեն Ավետիսյանի կոստյումին։ Բնականաբար ԱԺ պատգամավորը ներողամտություն էր հայցել Մեծն Արմենից։ Իսկ թանկարժեք հագնվող և գինովցած Ավետիսյանը ոչ միայն արհամարհել էր ԱԺ պատգամավորի ներման խնդրանքը, այլև կոպիտ արձագանքել, որ այդ կոստյումն ԱԺ պատգամավորի մի քանի տարվա աշխատավարձի չափ է…
Հ.Գ. Դժար է, անասելի բարդ, հասկանալ, որ պաշտոնը, առավել ևս երկրի վարչապետի, ծանր պատասխանատվություն է, այլ ոչ թե թանկարժեք հագնվելու և Բադեն֊Բադեններում և Մոնակոներում վուայաժներ անցկացնելու միջոց»։

https://mamul.am/am/news/134284/%C2%AB%D5%B6%D5%A1%D5%AD%D5%AF%D5%AB%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%84%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A5%D5%AB-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%BD%D5%BF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8-%D5%A1%D5%AA-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A3%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB-%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%BE%D5%A1-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6-%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%80%C2%BB-%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A5%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Նախկին մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի կոստյումը ԱԺ պատգամավորի մի քանի տարվա աշխատավարձն արժեր». Արմեն Դանիելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ