fbpx

Դիվանագիտական անձնագրեր բաժանելը «չտեսություն է, նշանակում է թքած ունենալ պետության վրա». Արման Նավասարդյան

 

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ մի շարք երկրներից ՀՀ դեսպաններին հետ կանչելուն և ընդգծեց, որ դա դիվանագիտական կորպուսի առողջացման համար դրական քայլ է. «Գործընթացը սկսվել է։ Պարզապես հիմա էլ անպայմանորեն պետք է այնպես անել, որ չկրկնվեն տարիներ շարունակ եղած սխալները։ Մի երևույթ կա, որը ես խորհուրդ կտայի չկրկնվի՝ խոսքը արտասահմանում մեր դեսպաններին երկարաժամկետ պահելու մասին է»։

Նավասարդյանի խոսքերով՝ երբ արտասահմանում երկարատև մնում են, այդ աշխատանքում դիվանագետի լոյալությունը աստիճանաբար իջնում է զրոյական մակարդակի. «Եվ սա երբեք լավ բանի չի բերում։ Եթե մարդը 5-10 տարի իր երկրում չի ապրում, շատ բան է կորցնում, նաև հոգեբանական խնդիր կա։ Հույս ունենանք, որ պրոֆեսիոնալ դիվանագետներ կգնան, որովհետև այդպիսիք արտաքին գործերի նախարարությունում շատ կան»։

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև մամուլում աղմուկ հանած՝ նախկին իշխանությունների կողմից դիվանագիտական անձնագրեր բաժանելու փաստին. «Սա կմտնի պատմության անոմալիայի մեջ։ Փաստորեն նույնիսկ կրիմինալ մարդկանց են անձնագրեր բաժանել։ Այդ անձնագիր կրողը ահռելի մեծ պատասխանատվություն ունի ոչ միայն իր, այլ այդ երկրի համար։ Եթե նրանցից որևէ մեկը ինչ-որ երկրում զանցառություն է կատարում և նրա իսկությունն են պարզում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ սկանդալ կարող է լինել»։

Նավասարդյանը հավելում է. «Այդ ամենի մեջ նաև չտեսություն կա, օրինակ՝ նախագահին ինչի՞ էր պետք իր անվտանգության աշխատակցին նման կարգավիճակ տալ։ Սա բացասական վերաբերմունք է երկրի ու պետության նկատմամբ։ Սա նշանակում է թքած ունենալ պետության վրա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

https://www.1in.am/2434456.html

Be the first to comment on "Դիվանագիտական անձնագրեր բաժանելը «չտեսություն է, նշանակում է թքած ունենալ պետության վրա». Արման Նավասարդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ