fbpx

Հարկ վճարելու մշակույթ չունեն․ ինչպես են հարկվելու երգիչ-երգչուհիները

 

Օրերս ՊԵԿ նախագահը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այդ համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Պարզվում է մեր երգիչ-երգչուհիները տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր, թեեւ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները մասնավոր կամ հանրային միջոցառումներին մասնակցելու համար որոշակի գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն։ ՊԵԿ նախագահն ավելացրել էր նաեւ, որ վաղուց օրենքով կա այդպիսի պարտադիր պայման, որը մինչ այժմ չի գործել և ՊԵԿ-ը պատրաստվում է օրենքը դնել կիրառության մեջ։ ՊԵԿ-ի պահանջը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ քննարկմանը մասնակցեցին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը:

Մշակույթի գործիչները պետք է գան հարկային դաշտ: Այս մասին ընդգծեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա դիտարկմամբ՝ մշակույթի ոլորտում հարկեր վճաելու մշակույթ չկա ձևավորված: «Ինչու սկսեցինք երգիչ-երգչուհիներից. որովհետև նրանք հայրենասիրական երգեր կատարելով՝ որոշակի հայրենասիրական մթնոլորտ են ձևավորում հանրության շրջանում: Եվ եթե երգիչ-երգչուհիները սկսեն հարկեր վճարել, դա ևս կարող է հանրության կողմից դիտվել որպես որոշակի հայրենասիրական վարքագիծ և այդպիսով՝ հնարավոր է հարկեր վճարելու մշակույթ ձևավորել»,- նշեց Անանյանը:

«Ոչ մեկին այս որոշումը չի վախեցրել ու չի վանել,- նշեց Գ. Նազարյանը,- բոլորին հետաքրքրող հարցը ճանապարհներն ու մեխանիզմներն են, թե ինչպես պետք է իրականացնել»: ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ 2013-ից այս օրենքը եղել է, բայց չի գործել: Անանյանը ներկայացրեց, թե ինչպես, ինչ մեխանիզմներով պետք է եկամտային հարկեր գանձվեն մշակույթի գործիչներից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

https://www.1in.am/2434178.html

Be the first to comment on "Հարկ վճարելու մշակույթ չունեն․ ինչպես են հարկվելու երգիչ-երգչուհիները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ