fbpx

Նյու Յորքում Փաշինյանի կուլիսային հանդիպումները ավելի շատ բան կտան, քան Թրամփի հետ հանդիպումը

 

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին: Բացի դրանից՝ երկրորդ նախագահի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, օրերս դատական երկու հայց է ներկայացրել, մեկը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, մյուսը՝ քաղաքագետ Արա Պապյանի դեմ։

«Առաջին լրատվական»— ի հետ հերթական քննարկման մասնակիցներից մեկը հենց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն է: Քննարկմանը մասնակցում է նաև արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Արա Պապյանի խոսքով՝ Քոչարյանի քայլը ինքնապաշտպանության տակտիկա է՝ «հարձակումը՝ որպես լավագույն պաշտպանություն», մյուս կողմից՝ աչք վախեցնելու տակտիկա է, նպատակ ունի սաստելու, զսպելու:

Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ սխալ տակտիկա է ընտրված. «Նախահարձակ լինելու դեպքում կարծում է, որ պետք է շահի «մարտը», բայց նման քայլով իր դեմ բողոքի ալիք կբարձրացնի: Սխալ հաշվարկներ են կատարում Քոչարյանը և նրա խորհրդատուները, լավ չեն պատկերացնում քաղաքական իրավիճակը: Երեկվա ընտրությունները ցույց տվեցին, որ իրենց գնացքը վաղուց գնացել է»:

Ա. Նավասարդյանի դիտարկմամբ՝ արտաքին քաղաքական ճակատի խնդիրները սերտորեն միահյուսված են ներքին քաղաքականության հետ: Նրա խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները ստեղծում են բարենպաստ պայմաններ արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար: «Այն, ինչ տեղի ունեցավ, արտակարգ երևույթ էր նոր դիվանագիտական պատմության մեջ, և դա երկար ժամանակ կբերի իր պտուղները… Աստիճանաբար ամեն ինչ շտկվում է, դժվարությունները կհաղթահարվեն… Բազմավեկտոր արտաքին քաղաքականության և դիվանագիտության գիծն է տարվում»:
Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ Փաշինյանի ներկայությունը և ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում մեծ երևույթ է. «Նյու Յորքում Փաշինյանի կուլիսային հանդիպումները ավելի շատ բան կտան, քան Թրամփի հետ հանդիպումը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

https://www.1in.am/2432260.html

Be the first to comment on "Նյու Յորքում Փաշինյանի կուլիսային հանդիպումները ավելի շատ բան կտան, քան Թրամփի հետ հանդիպումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ