fbpx

Սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը. ՀՔԾ պետ

 

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հրապարակված գաղտնալսումը գնահատում է որպես «Մարտի 1»-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը Սասուն Խաչատրյանը հիշեցրեց, որ հանցանք է առանց մարդու թույլտվության տեղեկություններ հավաքելն ու հրապարակելը: «Սա միտված է մեր ղեկավարած կառույցների գործունեությունը կասեցնելու, իսկ մենք փորձում ենք արմատախիլ անել կոռտուպցիան այս երկրում: Փորձում ենք վերադարձնել ժողովրդից թալանված միլիարդները, փորձում ենք պարզել եւ օրենքի դաշտ կանչել մարդասպաններին ու նրանց հովանավորներին:

Ի՞նչ կարող են նրանք անել, սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց հավատացեք, որ մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը»,- ասաց Հատուկ քննչական ծառայության պետը: Սասուն Խաչատրյանը հաստատեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին ինքը տեղյակ է պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Վարչապետը բազմիցս ասել է, որ որեւէ քաղաքական արգելք չի լինելու որեւէ անձի կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու հետ կապված: Այս առումով, այո, ես տեղյակ եմ պահել պարոն վարչապետին, որ այս գործով անցնող բոլոր անձանց նկատմամբ միջնորդություններ իմ կողմից ներկայացվելու են դատարան նրանց նկատմամբ կալանք կիրառելու համար, ինչն արվել է Յուրի Խաչատուրովի դեպքում:

Սա միայն այս մասնավոր դեպքը չէ, ես ընդհանուր առմամբ ասել եմ, որ քանի որ այս գործի առաձնահատկությունն է, որ բարձրաստիճան անձինք են անցնում, նրանք ի վիճակի են խոչընդոտել նախաքննությանը, այս գործում հատկապես կալանքի կիրառումը կարող է շատ արդյունավետ լինել»

Նյութի աղբյուրը` Yelaket.

https://yelaket.am/?p=42947&l=am

Be the first to comment on "Սա ընդամենը մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց մենք չենք կանգնելու եւ անելու ենք մեր գործը. ՀՔԾ պետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ