fbpx

«Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա». Մակրոն

 

Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաէլեկտրակենտրոնները (ՋԷԿ): Այս հայտարարությունը Լյուքսեմբուրգի մայրաքաղաքում արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով եվրոպական հանրակցության զարգացման ուղիներին նվիրված կոլոքվիումում:

Մակրոնի ելույթը հեռարձակվել է Twitter-ում նրա էջում։ «Մենք կփակենք Ֆրանսիայի բոլոր ջերմաէլեկտրակայանները: Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա: Ինձ համար բացարձակ գերակայություն է բնապահպանության գծով մեր պարտավորությունների կատարումը»,-ասել է Մակրոնը: Ընդսմին նա այս հավակնոտ ծրագրի իրականացման ոչ մի ժամկետ չի նշել: «Ֆրանսիան այն երկիրն է, որի էներգետիկայի հիմքը ատոմային էլեկտրակայանների շահագործումն է:

Բայց եթե էներգետիկայի կառուցվածքին նայենք ջերմոցային գազերի արտանետման տեսանկյունից, ապա ամենավատը հենց ածխային եւ մյուս ՋԷԿ-երն են: Մենք կդառնանք առաջինը, ով դրանք բոլորը կփակի»,-հայտարարել է Մակրոնը դահլիճի ծափահարությունների ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

https://yelaket.am/?p=42807&l=am

Be the first to comment on "«Մենք կդառնանք առաջին երկիրը, որը կանի դա». Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ