fbpx

Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու դիմում է գրե

 

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում է գրել՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՀԺ-ի հետ զրույցում ՔՊ խոսնակը հաստատեց այս տեղեկատվությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Տեղեկությունը մեզ հետ զրույցում ավելի ուշ հաստատեց նաեւ ինքը Հովհաննես Ազոյանը:

Իրենց շարքերում Ազոյանին «բարի գալուստ» է մաղթել նաեւ Ալեն Սիմոնյանը:

 

Հիշեցնենք, որ «Իմ Քայլը» արշավին հաջորդած անհնազանդությունների օրերին Հովհաննես Ազոյանը միացավ հեղափոխության թիմին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանին սատարելու իր որոշման մասին: Ազոյանն անգամ փոխել էր իր ֆեյսբուքյան էջի դիմանկարը՝ տեղադրելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, մինչ օրս նրա ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարում հեղափոխության օրերին արված  իր ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման կադրերից մեկն է:

Ստացվում է՝ Հովհաննես Ազոյանը դեպի քաղաքականություն մուտք գործելու առաջին քայլերն է անում:

http://www.armtimes.com/hy/article/143662

Be the first to comment on "Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու դիմում է գրե"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ