fbpx

«Հանգի՛ստ, հանգիստ, պարո՛ն Աշոտյան». Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Աշոտյանին

 

 

Կառավարությունն առաջարկում է 170 մլն խմ ջրառից բացի Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն ջրառ անել: Այսօր ԱԺ-ում այդ հարցը առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության եւ ընդունվեց 68 կողմ, 1 դեմ ձայներով:

Մինչ քվեարկությունը Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Արմեն Աշոտյանի ելույթին: Նա ասաց՝ ՀՀԿ-ի մեր գործընկերները կարմիր թելի նման ինչ-որ բան էին ասում, թե մենք կրկնում ենք այն, ինչ արել են, թե անում ենք այն, ինչ քննադատել ենք. «Ոչ, այդպես չէ, ուղղակի այն աստիճան ավիրված վիճակում եք թողել երկիրը, որ մենք ստիպված ենք որոշ հարցերում ինչ-որ չափով կրկնել»:

Տեղից Աշոտյանը արձագանքեց, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հանգի՛ստ, հանգիստ, պարո՛ն Աշոտյան, կարո՞ղ է չինական դպրոցի հետ կապված համակարգիչ բաժանենք, ասեք՝ էդ մենք էինք սկսել համակարգիչ բաժանելը: Այս նույն տրամաբանության մեջ է ամեն ինչ»: Վիճաբանությունը չշարունակվեց, ՀՀԿ-ն կողմ քվեարկեց:

Մինչ քվեարկությունը նաեւ Վարդեւան Գրիգորյանն ասաց, թե ինչու են իրենք կողմ. «Հաշվի առնելով 50 հազարից ավելի գյուղական տնտեսությունների խնդիրները՝ ոռոգման ջրի հետ կապված՝ «Ծառուկյան» դաշինքը խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/28/977409/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

https://www.aravot.am/2018/08/28/977409/

Be the first to comment on "«Հանգի՛ստ, հանգիստ, պարո՛ն Աշոտյան». Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ Աշոտյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ