fbpx

Ձուկը գլխից բռնեք ու դադարեք փաստաբաններին հալածելը․․․ Աղվան Հովսեփյան, քաղաքացի դատավոր Տաթևիկ ու ՆԱ, ով զանգել է… Ու այս հանցավոր եռամիսանությունը պետք է տապալվի որքան հնարավոր է շուտ

Ժողովուրդ ու սիրելի ընկերներ, ես էլ դժգոհ եմ, որ Էրեբունու բռնության գործով կասկածյալի խափանման միջոցը փոխվել է:
Բայց հանգստ թողեք փաստաբաններին: Նրանց պարտականությունն ու խոստումն է պաշտպանել բոլորին՝ անխտիր, թուլլ չտալ նրանց իրավունքի խախտում, այլ ոչ թե արդարացնել ամեն գնով: Վստահորդը պահանջում է միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ու պնդում է, որ ինքը դեպքի վայրում չի եղել, իսկ դա ոչ ապացուցված է, ոչ հերքված. Աղվան Գառնիկիչի կանտորան լավագույնս թողել է այդ խաղի տեղը դատավորի համար: Ի՞նչ կարող է անել փաստաբանը, որը ստանձնել է նրա շահերի և իրավունքների պաշտպանությունը…

Հրաժարվե՞լ… Այսինքն՝ հրաժարվի մարդու իրավունքների պաշտպանությունի՞ց, իր մասնագիտությունից, դրժի իր տված խոստումը: Նույնը անի՞ բժիշկը, ա՞յլք… Պաշտպանի միայն նրան, ո՞ւմ ժողովուրդը սիրո՞ւմ է: Այլ հարց է, թե ինչու Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու բազում միջնորդություններ մերժած դատավորը հանկարծ որոշում է արդարադատ գտնվել ու բավարարել այս մի միջնորդությունը:

Այլ հարց է, որ քննչական կոմիտեն կատարյալ խաղեր է տվել, ու դեպքի վայրում նրա մասնակցությունը ապացուցված չէ տակավին….Ձուկը գլխից բռնեք, ու դադարեք փաստաբաններին հալածելը, քննադատելը, հեգնելն ու ծաղրելը: Աղվան Հովսեփյան, քաղաքացի դատավոր Տաթևիկ ու ՆԱ, ով զանգել է… Ու այս հանցավոր եռամիսանությունը պետք է տապալվի որքան հնարավոր է շուտ:

Ստյոպա Սաֆարյան

Be the first to comment on "Ձուկը գլխից բռնեք ու դադարեք փաստաբաններին հալածելը․․․ Աղվան Հովսեփյան, քաղաքացի դատավոր Տաթևիկ ու ՆԱ, ով զանգել է… Ու այս հանցավոր եռամիսանությունը պետք է տապալվի որքան հնարավոր է շուտ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ