fbpx

Հիմնահատակ ոչնչացնել հհկ-ն․որպեսզի ՍՐԱ նման մնացորդները գոյություն չունենան

Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետն ազատ են արձակվել։ Հիշեցնեմ, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել էին՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով։

«Հին օրերի երգով» էլի կենտրոնանում եք անձի վրա՝ կոնկրետ դեպքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վրա։ Կրկին խոսվում է բողոքների ակցիաների, Տաթևիկի հրաժարականը պահանջելու և նմանօրինակ սիզիֆյան գործընթացների մասին։ Էմոցիոնալ առումով գուցե նման պահանջեր առաջ քաշելով, դատավորին կամ մեկ ուրիշի «դիմակը պատռելով», ինչ որ տեղ մարդ հանգստանում է։ Բայց քաղաքական առումով ոչինչ չի փոխվում։ Տաթևիկին փոխարինելու կգա մի այլ Տաթևիկ։

Գոնե հիմա կարելի՞ է ընդունել, որ անձի փոփոխությամբ ոչինչ չի փոխվում։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ժողովրդի միասնական ուժը ամենազորեղն է և այդ ուժով կարելի է «սարեր շրջել»։ Այդ ուժի ջլատման միակ ձևը «ցախավելը բաժանելն է», այսինքն առանձին խմբերով ծավալել գործունեություն և մինչև վերջին պարկուճը «օդ կրակել»։ Հեղափոխության ժամանակ դա պարալիզացնում է տնտեսությունը, քաղաքական կյանքը և իշխանությունը հանձնվում է, բայց իշխանափոխությունից հետո հեղափոխական այս ձևերը հարված են նոր իշխանությանը։ Մենք այդ գործին ենք։ Համակարգային հիմնահատակ փոփոխությունը թողած ընկել ենք այս կամ այն կաշառակերի, օլիգարխի, դպրոցի տնօրենի, գյուղապետի ետևից։ Համակարգային կաշառակերության և արատավոր երևույթների պատի դեմ այդպես չեն պայքարում։

Հիմնահատակ պիտի փոխել պատը և ոչ թե վերանորոգումներ անել, նույն քարը մի քիչ ներկենք ու ասենք՝ սա լա՜վ է, հիանանք։ Սրբացնեկլ հինը՝ նորի գույներով։ Բոլորս այս համակարգի ծնունդ ենք և պիտի ընդունել, որ ում ձեռքին ինչ հնարավորություն եղել է, իր շահի համար օգտագործել է։ Որևէ դպրոցի տնօրենի, համակարգային գայլի ետևից գնալուց հիշեք, որ նրանք միակը չեն, համակարգային փթախտ է՝ կամ պետք է ընդհանուր փոփոխություն, կամ ընդունել, որ կոսմետիկ փոփոխությունները խիստ ժամանակավոր են և ավելի են խորացնելու պրոցեսը։ Մարդու ողնաշարը եթե ամուր չէ, մնացած օրգանները ինչքան էլ բուժեք, մարդը մեջքը չի կարող ուղղվել։ Զարգացած երկրներում, երբ համակարգն ամուր է, մի շնիկ էլ դնեն վերին էշելոններում, կառավարման մեջ փոփոխություն չի լինի։ Ամեն ինչ «հալած յուղի պես կգնա»։ Մեզ մոտ անձերն են ուղղորդում կառավարումը, որովհետև համակարգային ողնաշար չունենք։ Ժողովրդի ընդվզումը պիտի ուղղորդվեր ազգային ժողովի նոր ընտրությունների կամ այլ արմատական փոփոխությունների ուղղությամբ։ Ետին պլան մղվեց դա․․․ Առաջնայինը դարձավ վարչապետ ընտրելը։

Վերջին օրինակը բերեմ։ Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց։ Դրա մեջ ամեն ինչ տեսնում եք՝ Տաթևիկի մանկությունից սկսած մինչ այս պահը, բացի էականից։ Ինչպես միշտ՝ ուղղորդվում եք դեպի անձը։ Բայց սրա մեջ ավելի լուրջ պատճառ կա։

Հին իշխանությունը հիշեցնում է, որ ինքը կա․ դա մեսիջ է։ Հին իշխանությունը հիշեցնում է, որ «ինքը ևս ժողովուրդ ունի», որ կարող է հանել ու անտանելի դարձնել նորի կյանքը։ Տաթևիկի միջոցով «փոքրիկ մեսիջ»։

Ավերված տան վրա երկրորդ հարկ չեն կառուցում։ Այո, տան անդամների համար, ովքեր շինարարության չեն տիրապետում, շատ հաճելի է, երբ նոր հարկ է կառուցվում, բայց արհեստավորի աչքով՝ հինը փլվելու դեպքում նորը մնալ, ինչքան էլ ուզենք, չի կարող․․․

Հասմիկ Բաբաջանյան

Be the first to comment on "Հիմնահատակ ոչնչացնել հհկ-ն․որպեսզի ՍՐԱ նման մնացորդները գոյություն չունենան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ