fbpx

Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում չլինի. Ալեն Սիմոնյան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել:

«Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետեւ իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը եւ հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությունը» շատ ցածր ձայներ հավաքեց եւ մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչևէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»:

Ավելի մանրամասը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

http://bavnews.am/%D5%B9%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%BC%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8/

Be the first to comment on "Չի բացառվում` «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում չլինի. Ալեն Սիմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ