fbpx

«Չբեր» դեսպանները պետք է հետ կանչվեն․ Արման Նավասարդյան

 

Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նոր կառավարության ձևավորումից հետո դիվանագիտական կորպուսում առկա խնդիրներին և անհրաժեշտ փոփոխություններին։

Արման Նավասարդյանը նշում է՝ առկա է արատավոր պրակտիկա, նշանակում են մարդ, որը բացարձակապես կապ չունի դիվանագիտության հետ. «Այստեղ գոյություն ունի պրոֆեսիոնալիզմի և դիլետանտիզմի բախում։ Դիվանագիտության մեջ դա ընդհանրապես ընդունելի չէ։ Այստեղ վնասվում են պետության շահերը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նավասարդյանը նշում է՝ առնվազն 10-15 դեսպան պետք է հետ կանչվի, իսկ նոր նշանակումներին պետք է շատ ուշադիր լինել. «Ես խորհուրդ կտայի մեր համապատասխան ծառայություններին հնարավորինս ուշադիր մոտենալ դեսպանների ընտրությանը՝ մասնավորապես երիտասարդների առումով։ Օրինակ բերեմ՝ էլլադայում դեսպաններին նշանակում էին 50 տարեկանից ոչ երիտասարդի, և դա բացատրվում էր ոչ միայն կյանքի փորձի, այլ ֆիզիոլոգիական առումով՝ կան երևույթներ, որ պահանջում են որոշակի տարիք՝ կատարելու այն աշխատանքը, որ դրված է իրենց առաջ։

Պատահական չէ, որ ամերիկացիները առանցքային երկրներում 50 տարեկանից երիտասարդ դեսպանի չեն նշանակում»։

Արման Նավասարդյանը հավելում է. «Եթե դիվանագիտությունը չի աշխատում այն ուղղությամբ, որ իր երկրին օգուտ բերի, նշանակում է՝ այդ դիվանագիտությունը «չբեր» է։ Այդտեղ ոչ մի օգուտ չկա այն մեծ կապիտալից, որ դրվում է այդ բնագավառում»։

 

Be the first to comment on "«Չբեր» դեսպանները պետք է հետ կանչվեն․ Արման Նավասարդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ