fbpx

«Ավելի լավ է՝ բանտից դուրս մի արի, որովհետև բանտում ավելի ապահով կլինի». Արման Նավասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

 

Արտաքին և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում դեպքերը զարգանում են այնպես, ինչպես պետք է զարգանային՝ թավշյա հեղափոխության օգտին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կատարվածը կարող է «մաստեր կլաս» հանդիսանալ շատ համակարգերի համար՝ որպես ընդօրինակման ձև, թե ինչպես պետք է կանգնեցնել բանդիտական, քրեաօլիգարխիկ համակարգը։ «Ներիքն հակահեղափոխական ուժեր կան, որոնք փորձում են կասեցնել այն, ինչ կատարվում է հիմա։ Այդ ներհակահեղափոխական ուժերը նաև փորձում են ստեղծել արտաքին հակահեղափոխական իրավիճակ, բայց այդ ամենը ժամանակավոր է և արդարությունը պետք է հաղթի»,- ընդգծեց Արման Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր ճիշտ ուղղությամբ է ընթանում. «Նախ՝ բազմավեկտոր քաղաքական կուրսը հաջող է ընթանում և՛ արևմտյան, և՛ արևելյան ուղղություններով։ Ռուսաստանի հետ կապված դեպքերը ես չեմ դրամատիզացնում, չնայած, իմ կարծիքով, տեղի է ունեցել ոչ սիմետրիկ գործողություն և պատասխան Հայաստանի խնդիրների նկատմամաբ, բայց դա կշտկվի։ Արևմուտքի նկատմամբ նույնպես համոզված եմ, որ ճիշտ քաղաքական գիծ է տարվում։ Կարծում եմ՝ սեպտեմբերին կայանալիք մեր իշխանությունների այցելությունը ՄԱԿ կունենա եթե ոչ բեկումնային, ապա կանխորոշիչ նշանակություն՝ շատ քաղաքական զարգացումների համար։ Շատ եմ կարևորում գալիք այցելությունը Իրան։ Ռուհանին ցանկանում է Փաշինյանի հետ հանդիպել, դա կարևոր այցելություն է, որովհետև երկկողմ հարաբերություններում և տարածաշրջանում խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»։ 168.am-ը հետաքրքրվեց, թե Արցախի հարցում որևէ առաջընթաց կարո՞ղ ենք ակնկալել։ Ի պատասխան՝ դեսպանը հետևյալն ասաց. «Չեմ տեսնում ինչ-որ հեռանկար։ Ստատուս քվոն պահելն արդեն վատ չէ։ Չնայած՝ ինձ դուր չի գալիս Արցախի որոշ ներքաղաքական հարցերի վերաբերյալ նման դիրքորոշումներ են ցուցաբերվում։ Դա լավ չէ, վտանգավոր է։ Այս 45 համարձակներն էլ, որ ներքին պատերազմ են հայտարարել, որն ընդհանրապես ոչ մի բան չի ներկայացնում իրենից, պարզապես ներքին և արտաքին այն ուժերի ջրաղացին են ջուր լցնում, որոնց սրտով չէ այս ամենը և որոնք ցանկանում են կանգնեցնել այս հաղթարշավը։ Ես համոզված եմ, որ դա արդյունք չի ունենալու։ Այս ամենի հիմքում կա մի ահռելի ուժ՝ ժողովուրդը, որը չի գնա այն ճանապարհով, ինչ այդ ուժերն են ուզում։ Եթե Քոչարյանը փորձի ինչ-որ շարժումներ անել, դա միայն բումերագն կլինի։ Ես Քոչարյանի հետ որևէ կապ չունեմ, թե չէ կասեի՝ ավելի լավ է՝ բանտից դուրս մի արի, որովհետև բանտում ավելի ապահով կլինի»։ Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում  Նյութի աղբյուրը` Yelaket.am

https://yelaket.am/?p=41706&l=am

Be the first to comment on "«Ավելի լավ է՝ բանտից դուրս մի արի, որովհետև բանտում ավելի ապահով կլինի». Արման Նավասարյանը՝ Ռոբերտ Քոչարյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ